Փոփոխություններ ԱՄՆ վիզայի հարցում. 2015թ.-ից նորամուծություններ կմտցվեն

2015 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ-ի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի հնարավորություն կունենան այցելել մեր երկիր: Կառավարության այսօրվա նիստին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց համապատասխան փոփոխություններ պարունակող նախագիծը:

Պարոն Նալբանդյանը նշեց, որ այս գործողությունը բխում է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրից: Նախարարը տեղեկացրեց, որ համաձայն այս ծրագրի 28-րդ կետի` երկու կողմերը վերջնական տեսքի կբերեն վիզայի ազատականացման գործընթացը, որի արդյունքում ոչ միայն ազատ վիզայի ռեժիմ է սահմանվում ԱՄՆ քաղաքացիների համար, այլև հաջորդ տարվանից գործելու է «10 տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի քաղաքացիների լայն շերտի համար»:

Նախարար Նալբանդյանը հիմնավորեց, որ այս նախագծով դյուրացվում է ԱՄՆ մուտքի վիզայի ձեռք բերման գործընթացը, բացի այդ, ըստ նախարարի` այն խթան է հանդիսանալու, որպեսզի ԱՄՆ քաղաքացիների այցելությունները Հայաստան աճեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել