Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վանաձոր քաղաքի բնակչուհի Անի Բ.-ն հայտնել է, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ պաշտոնատար անձինք իր նկատմամբ կիրառել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել են արժանապատվությունը, ծաղրել և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել, ինչի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք: Այնուհետև, մի քանի օր անց դրանից դրդված կատարել է ինքնասպանության փորձ:

Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում է ՀՀ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել