Սերժ Սարգսյանի հաստատմանը կներկայացվի ՀՀ վերաքննիչ դատարանի 3 դատավորի թեկնածություն

ՀՀ Արդարադատութան խորհուրդը քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ հարցը, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի լրացումը: Այսպիսով, առաջարկվել է  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբի Բարսեղյանին, Կոտայքի  մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մխիթար Վրեժի Պապոյանին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի  մարզի դատախազ Վազգեն Ռուբենի Ռշտունին:

Հիշեցնենք, որ Վազգեն Ռշտունին նշանակվել էր ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, իսկ Մխիթար Պապոյանը՝  ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել