Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածում՝ Նորատուս գյուղի մոտակայքում, «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ա. Պ.-ին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 23 ՕՕ 236 պետհամարանիշով ավոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել