Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 45 տան մոտակա սարալանջից ընկել է 3 քարաբեկոր, որոնցից 1-ը ընկել է Մյասնիկյան պողոտա ինչը հեռացրել են փրկարարները, իսկ մնացածը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նշված քարերը կհեռացվեն հատուկ տեխնիկայի օգնությամբ: Տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իրվաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել