ՃՏՊ Հրազդան քաղաքի մոտակայքում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 15 ՕՍ 341 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ղ.  1987 թ ծնված) և «Մազդա» մակնիշի 81 CP 700 պետհամարանիշով (վարորդ Ա. Պ. 1982 թ ծնված.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր  (1987 թ. ծնված) Ա. Հ.-ն  հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել