«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը 2014թ. դեկտեմբերի 01-26-ը իրականացնում է ՀՀ Նախագահի և Նախագահի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իuկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաu ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուuանկարիչ կամ տեuաձայնագրման երկու oպերատոր:
Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուuապատճենը:
Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` Աշխատակազմում հավատարմագրման համար Հայաuտանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաuտանի Հանրապետության տարածքում uահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրումը:
Սահմանված ժամկետից հետո ներկայացված դիմումներին ընթացք չի տրվի:
Դիմումի ներկայացման պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: