«Անձնական տվյալների գաղտնիության ապահովումը` կարևոր գործընթաց». փաստաբան

Արդյոք մարդու մասին անձնական տեղեկատվություն ստանալիս «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը խոչընդոտո՞ւմ է փաստաբանների գործողություններին: Փաստաբան Գևորգ Գյոզալյանի պրակտիկայում խնդիր չի ունեցել: Նա ասում է. «Տեղեկատվության մասին օրենքով կամ Փաստաբանության մասին օրենքով ես միշտ հիմնական գործառույթներն իրականացրել եմ, այքան ժամանակ չի եղել իմ պրակտիկայում, որպեսզի հղում տան անձնական դրույթներին ու ինձ տեղեկատվություն չտան»,- շեշտեց փաստաբանը:

Անձնական տվյալների գաղտնիության ապահովումը տեղին գործընթաց է: Փոխանցեց «Լեգելատա» իրավաբանական գրասենյակի գործընկեր Հովհաննես Վարդանյանը: Նա նշեց. «Երբևիէ չպետք է դա բաց հրապարակվի, այս վերջերս որոշ կայքերի հրապարակվեցին, որտեղ հեռախոսահամարներ, մեքենաների համարանիշներ, ընդհուպ` մինչև անձնագրի սերիա նշվում էր, սա անձի անձնական գաղտնիության սկզբմունքի ոտնահարում էր: Բայց գաղտնիությունը ևս պետք է ունենա որոշակի ողջամիտ հնարավորություններ` տեղեկությունները ստանալու, դիցուք փաստաբանների կողմից, նախաքննական, դատական, քննչական մարմինների, հակրադիր կատարման կողմից, որպեսզի գաղտնիություն ասելով չոտնահարենք այլ անձանք իրավունքները»:

Որպես օրինակ Հովհաննես Վարդանյանը բերեց 2011-2012թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ առաջացած վեճերը. «Կադաստրից մերժումներ էին տրվում կապված անձանց գույքին տիրապետելու ինֆորմացիայի հետ: Այս մերժումների համար հիմք էր ընդունվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը: Մինչև 2012թ. հունվարի մեկի փոփոխություններ նշյալ օրենքում, փաստաբանի կողմից կատարված հարցումները, առ այն` թե ցանկացած անձ սեփականության իրավունքով կամ իրավունքի մեկ այլ տեսակով տիրապետում է որևէ գույքի, տեղեկատվություն տրամադրում էին, այնուհետև փակեցին»,- նշեց փաստաբանը` հավելելով. «Շատ անգամ, երբ դատական վեճեր էին լինում, պետք էր լինում ճշտել, թե արդյոք անձը գույք ունի և նպատակահարմար է դատարան դիմել` վերջինիս գույքի վրա գումարի բռնագանձում տարածել, թե ոչ, այսինքն` մենք արդյունքում կունենք ինչ-որ վճիռ` անձից X գումար բռնագանցել, բայց քանի, որ նա գույքի չի տիրապետում, այդ վճիռը մնում էր անիրագործելի: Այս ինֆորմացիան փակել էին, որը խնդիր էր առաջացրել: Սակայն որոշ ժամանակ անց, պետական մարմինները հասակացան, որ անհիմն են սահմանափակում, քանի որ մտնում էինք դատարան և դատարանի միջոցով էինք պահանջում տեղեկությունը, որը բավարարվում էր: 2013-14 թվականներից նորից բացվեց այդ պատուհանը` կադաստրից փաստաբանական հարցումների շնորհիվ կարողացանք ունենալ անձի կողմից գույք տիրապետել-չտիրապետելու ինֆորմացիային»,- նշեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել