ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը:
Ներկայացված օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է ապաքրեականացնել`
1. գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը (նախագծի 1-ին հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդված),
2. հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը (նախագծի 2-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մաս):
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ սանկցիան գերազանցում է «տուգանք» պատժատեսակի առավելագույն սահմանը: Բացի դրանից, «չվճարված գումարի եռապատիկի չափով տուգանքի» կիրառումը անհամաչափ է արարքի վտանգավորությանը:
Կառավարությունը հաստատեց այս փաթեթը: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: