ՀՀ նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»: