Հակոբ Ինջիղուլյանն արդեն ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Այս մասին տեղեկացրեցին ՊՆ-ից: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը հաղորդեց, որ իրենք դրական են ընդունում այս հանգամանքը. «Մոտ մեկ շաբաթ Մենք շատ լավ ենք ընդունում այս հանգամանքը: Ես զորամաս եմ գնացել տեսակցել նրան, շատ լավ դիմավորեցին էնտեղ ինձ, ջերմ մթնոլորտ է ձևավորվել եղբորս և նրա զինակիցների միջև»,- ասաց Հարությունը:
Հիշեցնենք նաև, որ Հակոբ Ինջիղուլյանը 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել։ Նա Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 2-ին:
Լուսանկարը` Ֆոտոլուրի