Ինչո՞ւ հայկական կողմին չի հաջողվում մոտենալ խոցված ուղղաթիռին

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված «Մի-24» ուղղաթիռին հայկական կողմը չի կարողանում մոտենալ: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակի տակ է պահում նշյալ հատվածը:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով` ուղղաթիռին մոտենալու միակ ճանապարը հարձակումն է, սակայն հայկական կողմը փորձում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով. «Այս պահին բանակցություններ են գնում Կարմիր խաչի միջոցով, սակայն դեռևս արդյունքներ չկան»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել