Վանաձոր քաղաքում 2014 թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Վանաձոր քաղաքի բնակչուհի Թ.Աբելյանը 2014 թվականի նոյեմբերի 14-ին հաղորդում էր ներկայացրել, որ 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Տ.Մեծի փողոցի 73 շենքի մոտ իր պարանոցից պոկել և հափշտակել է ընդհանուր 420.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 ոսկյա շղթա և 1 ոսկյա կախազարդ, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ 2014 թվականի նոյեմբերի 17-ին Վանաձորի բնակիչ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին