Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, այսօր` նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մինչ այս ՀՀ կառավարության` նոյեմբերի 13-ի նիստին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, մասնավորապես դրանցից առաջինը վերաբերում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծին, իսկ երկրորդը` «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ մտցնելու» մասին օրենքի նախագծին։