ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ճանաչվեց Սահմանադրությանը համապատասխան

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր, քննություն առնելով 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը, այն ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:
ՍԴ որոշումը ընթերցելիս` դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մեջբերեց, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել