Ծառայողական քննություն` ոստիկանների և ցուցարարների միջադեպի առնչությամբ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել