Վրաստանի քաղաքացին օգտագործել է ՀՀ կեղծ անձնագիր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հայտնում են ծառայության լրատվության բաժնից

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականը օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել