ՍԴ-ն քննության է առել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատաքննությունը այսօր մեկնարկեց ՍԴ-ում. «Ժամը 10:00-ին սկսել է նիստը: Դատաքննությունը անցկացվում է գրավոր ընթացակարգով: Այժմ դատավորները խորհրդակցական սենյակում են»,- հաղորդեց ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Նշենք նաև, որ այս պահին դատարանի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում` ակտիվիստները դեմ են արտահայտվում ԵՏՄ-ին միանալու պայմանագրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել