ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին. ուղևորուհին մահացել է

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց C 240» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 1970 թ. ծնված Աշխեն Միքայելյանը մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Նոյեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ հետազոտվելու նպատակով իրենց մոտ բուժօգնության է դիմել է «ՎԱԶ-21011»-ի 20-ամյա ուղևորուհին, ըստ որի բացատրության՝ նշված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել