Դատական դեպարտամենտում ավագ մասնագետի թափուր պաշտոն

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ծառայության ավագ մասնագետը իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հանձնարարությունների, հիմնախնդիրների, գործառույթների և ծրագրերի կատարումը, Ծառայության պետի հանձնարարությամբ աշխատանքային ծրագրին համապատասխան` իրականացնում է գործառույթներ, աշխատանքներ և հանդես է գալիս համապատասխան զեկույցներով, հաշվետվություններով և ամփոփումներով, Ծառայության պետի հանձնարարությամբ կատարում է անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության վերլուծությունների նախապատրաստում, կազմում է ծրագրային աշխատանքների և հանձնարարությունների պատշաճ կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքներ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ, միջազգային կապերի հարցերի շուրջ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա կազմակերպությունների, պատվիրակությունների հետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ գործառույթներ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Ծառայության ավագ մասնագետն ունի Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 17.12.2014թ. ժամը 11:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել