ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արա Այվազյանին Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արա Այվազյանին ազատել Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:
Նախագահը իր մեկ այլ հրամանագրով Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արտակ Ապիտոնյանին: Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»: