Քննարկվեցին սահմանադրական զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վրաստանից եւ Գերմանիայից ժամանած հյուրերի, ովքեր Հայաստանում են գտնվում Հայաստանի եւ Վրաստանի սահմանադրական հանձնաժողովների միջեւ աշխատանքային քննարկումների շրջանակներում։

Հյուրերի կազմում էին Վրաստանի Պառլամենտի անդամ, իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն, Վրաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Գիորգի Քվերենչխիլաձեն, Իուրի Թաբուցաձեն, Գերմանիայից՝ պետական եւ վարչական իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի (GIZ) ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը, նույն ծրագրի իրավական խորհրդատու Հայաստանում Ենս Փորցուցեքը, նույն ծրագրի իրավական խորհրդատու Վրաստանում Թորնիկե Դարջանիան։

Քննարկվեցին Վրաստանում, Հայաստանում եւ միջազգային պրակտիկայում սահմանադրական զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Հընթացս տրվող հարց ու պատասխաններով անդրադարձ կատարվեց Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին։

Հյուրերը ծանոթացան ՀՀ սահմանադրական դատարանի գործառույթներին, այցելեցին նիստերի դահլիճ, խորհրդակցական սենյակ։

Լուսանկարը՝ concourt.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել