Փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ դպրոցը պետք է կարողանա հայթայթել հավելյալ ֆինանսական աղբյուրներ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան:
«Չի կարող պատահել, որ փաստաբանական դպրոցն ամեն տարի ունենա մեծ քանակությամբ փաստաբաններ, ես հաշվարկել եմ` այն ինչ-որ փուլում նվազելու է, մենք ներկայումս եկել-հասել ենք պիկին, սակայն այն գնալով նվազելու է»,- ասաց պարոն Բաղդասարյանը:
Նա նաև հաղորդեց, որ ներկայումս իր աշխատանքը նույնաձև է. «Երբ որ ես տեղափոխվել եմ այլ աշխատանքի, այս պաշտոնը նման է փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնին, ես մի ծրագրի ղեկավար եմ, որը զբաղվում է փորձագետների վերապատրաստմամբ: Ես նրանց ասել եմ, որ միակ լուծումն այն է, որ նրանք գտնեն լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ: Այժմ էլ Փաստաբանական դպրոցի պարագայում, եթե տարեկան դիմորդների քանակը սպասվածի չափով չեղավ, խնդիրներ կառաջանան»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: