Քրեական գործ` դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գխավոր դատախազության պաշտոնական կայքից:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել