Հոկտեմբերի 29-30-ը, ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորում: Այն անցկացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել են գլխավոր խմբի թվով 28 պաշտոնյաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատական ակտտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքից:
Լուսանկարը՝ harkadir.am-ի: