Սուտ մատնություն և բռնաբարության մասին կեղծ հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների»
Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն: 

Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ աղջիկը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կեղծ տեղեկություն է հաղորդել՝ տղային մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։ 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել