Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4, ինչպես նաև Արագածոտնի, Վայոց ձորի և Տավուշի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:
ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ Հերմինե Նավասարդյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
Լուսանկարը՝ mes.am-ի: