Լրագրողների հետ հանդիպման հրավեր. ՀՀ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացնի 2014 թ. 9 ամիսների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում կատարված հանցագործությունների և դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.50-ը:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել