Դանակահարություն Նորագավիթում. հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

ՀՀ Ոստիկանությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտից՝ «ազդրերի, գոտկատեղի և աճուկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, «որովայնի, վերին և ստորին վերջույթների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1991 թ. ծնված Արթուր Գ.-ին, «ազդրերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 1997 թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1993 թ. ծնված Գևորգ Հ.-ն: 
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.50-ին, Գևորգ Հ.-ն ներկայացել է բաժին և տվել ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել