Վիճաբանության ժամանակ ամուսինը սպանել է կնոջը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, հոկտեմբերի 27-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Անդրանիկի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզվել է, որ սպանվել է տանտիրուհին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.15-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1945 թ. ծնված Ազատ Մ.-ն դանակով հարվածներ հասցնելով՝ սպանել է կնոջը` 1952 թ. ծնված Մելանյա Պողոսյանին:

Ոստիկանության ծառայողները ժամը 20.00-ին Ազատ Մ.-ին Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10/3 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:

Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել