Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նախագահ Բակո Սահակյանին: Համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի՝ գլխավոր դատախազի լիազորությունները նույն օրը համարվել են դադարած: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքից: