Մրցույթ լրագրողների համար՝ իրավական թեմաների լուսաբանման շուրջ

ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, հայտարարում է լրագրողական մրցույթ՝ հետևյալ թեմաների իրավական ասպեկտների լուսաբանման շուրջ.
Ø պրոբացիոն ծառայության ներդրման իրավական նախադրյալները,
Ø դատավարական հարկադրանքի միջոցների հայեցակարգը քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում,
Ø անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները և իրավական կառուցակարգերը,
Ø շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման օրենսդրական փոփոխությունները:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. hոկտեմբերի 10-ից մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝
1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝ համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է, իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները:

Մրցույթին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնել ս.թ. 2014թ. hոկտեմբերի 10-ից մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-18:00 կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մանրամասները՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել