Խոշոր ավտովթար Երևանում. միմյանց է բախվել 7 ավտոմեքենա

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հրաչյա Աճառյան պողոտայի, Վերին Պտղնի առաջին փակուղի թիվ 7 հասցեի դիմաց: Միմյանց է բախվել թվով 7 ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես ՝ վթարի են ենթարկվել 1960թ. ծնված Ա.Պետրոսյանի վարած 34UQ 750 պետհարմարանիշի Տոյոտա մակնիշի, 1973թ. ծնված Վ.Եղիազարյանի վարած Շկոդա մակնիշի 16OS 084 պետհամարանիշի, 1982թ. ծնված Հ.Կոնդյանի վարած Մերսեդես մակնիշի 80QQ404 պետհամարանիշի, 1960թ. ծնված Վ.Մարգարյանի վարած Մերսեդես մակնիշի 10LS988 պետհամարանիշի, 1988թ. ծնված Ա.Հովհաննիսյանի վարած Տոյոտա մակնիշի 34OO300 պետհամարանիշի, 1961թ. ծնված Ա.Գալստյանի վարած Միցուբիշի մակնիշի 32OU279 պետհամարանիշի և 1973թ. ծնված Ա.Բարսեղյանի վարած Գազ 53 մակնիշի 05SS661պետհամարանիշի բենզատար ավտոմեքենաները:
Ավտովթարի պատճառով տուժել է մեկ անձ՝ Մերսեդես մակնիշի 80QQ404 պետհամարանիշի վարորդ Հ.Կոնդյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել