Անընդունելի է, երբ վթարի ենթարկված մեքենաները նույն դիրքով մնում են ու խցանում առաջացնում. Գևորգ Դանիելյան

ԱՊՊԱ-ի ինստիտուտի ներդնումը եղել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի առաջարկը: Նրա խոսքերով` այս ինստիտուտը պետք է ներդրվի ինչպես առողջապահության, այնպես էլ այլ ոլորտներում, սակայն ճանապարհատրանսպորտային ոլորտում խնդիրներ կան:

«Բայց այն չպետք է ընդուներ, իմ կարծիքով, այն ձևախեղումները, որ ցավոք գրանցվեցին»,- շեշտեց պարոն Դանիելյանը` մանրամասնելով, որ ապահովագրության դեպքում հարկավոր է գումարների վերանայում իրականացնել. «Իմ խորին համոզմամբ` շատ ավելի մեծ գումար է հավաքվում ապահովագրական ընկերությունների կողմից, քան իրականում դրա անհրաժեշտությունը կա, համենայն դեպս` չի ներկայացվում հստակ վերլուծություն նաև վիճակագրություն, որպեսզի մարդիկ վստահ լինեն»:

Նախկին արդարադատության նախարարը նաև անընդունելի է համարում այն աշխատելաոճը, երբ վթարի ենթարկված մեքենաները նույն դիրքով մնում են ու խցանում առաջացնում. «Նման առաջարկություն, համենայն դեպս, մեր կողմից չի եղել: Միգուցե ինչ-որ մի փուլ սա իրեն արդարեցրել, բայց ոչ հիմա, երբ տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս արագ դրա լուծումները գտնել: Անգամ երբ Ճանապարհային ոստիկանությունն ավարտում է տեղազննությունը, կցում է բոլոր նախագծերն ու լուսանկարները, սրանից հետո դարձյալ վթարի ենթարկված ավտոմեքենաները մնում են նույն վայրում, սա ուղղակի պարզ տրամաբանությունից ելնող լուծում է»,- եզրահանգեց պարոն Դանիելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել