Հոկտեմբերի 22-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի և միջազգային առաջատար խորհրդատու Մարթին Սեդդոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համակարգի ներդրման համար իրականացված և կատարվելիք աշխատանքներին, փորձնական ծրագրին և անհրաժեշտ փորձի փոխանակմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քրեակատարողական վարչության պաշտոնական կայքից:
Ա. Օսիկյանը, կարևորելով սերտ համագործակցությունը նշեց, որ քաջատեղյակ է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձավ համակարգի ներդրման առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին:
Գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հետ կայացած հանդիպումից հետո պրոբացիոն համակարգի փորձագետները համակարգի ներդրման հետ կապված քննարկումները շարունակեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ:
Լուսանկարը՝ ced.am-ի: