Ուշադրություն վարորդներին. զգուշացե՛ք 200 հազար դրամ տուգանվելուց

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքը երկու դեպք է նախատեսում, երբ վարորդը ենթակա է 200 հազար ՀՀ դրամի տուգանման:

Հոդված 124-ի 31-րդ մասով այսքան կտուգանվեն այն վարորդները, ովքեր դիտավորյալ չեն կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը:

200 հազար դրամ տուգանք է նախատեսված նաև այն վարորդների համար, ովքեր երթևեկության սահմանված արագությունը գերազանցել են 51-80 կմ/ժ-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել