«Զինվորական ծառայության հարցում հակասություններ են առաջանում պետությունների միջև»

Ազգությամբ հայ, սակայն այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձիք, Հայաստան գալով, խնդրի են բախվում, եթե չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Իրավաբան Արթուր Մակարյանի խոսքերով` նման խնդիրներ բազմաթիվ են հանդիպում:

Քաղաքացի Հովհաննես Բաբայանի որդին այդ անձանց շարքում է: Պարոն Բաբայանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ իր որդին, 2001 թվականին մեկնեց ԱՄՆ, նրա 16 տարին դեռ չէր լրացել, և այնտեղ ստացավ իսպանական անձնագիր: Ներկայումս որդին ցանկանում է որպես զբոսաշրջիկ գալ Հայաստան, սակայն ծնողները մտավախություն ունեն.

«Երկու դեպք ես գիտեմ, որոնցից մեկի պարագայում ՌԴ-ում զինվորական ծառայություն անցած քաղաքացին եկել էր Հայաստան, և նրան պարտադրել են կա՛մ ծառայել, կա՛մ էլ գումար վճարել: Իսկ իմ որդին Հայաստանի քաղաքացիություն չունի: Իրավական դաշտը անհասկանալի է, եթե որդիս ԱՄՆ քաղաքացի է, ապա ի՞նչ հիմքերով են նրան ծառայության տանելու մեր երկրում: Այո, ես դեմ չեմ, որ ծառայի, սակայն պետք է հստակ լինի դաշտը»,- փոխանցեց պարոն Բաբայանը:

Իրավաբան Արթուր Մակարյանի խոսքերով` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի ոչ մի հոդվածով նշված չէ, որ տվյալ անձը ենթակա է ազատման պարտադիր զինվորական ծառայությունից. «Սակայն օրենսդրական բաց կա այստեղ: Հակասություններ են առաջանում պետությունների միջև, որովհետև պետությունը, տվյալ պարագայում` Ամերիկայի Միացյալ Նահանգները, քաղաքացիություն շնորհելով անձին` նրան երկրի հովանու և պաշտպանության ներքո է վերցնում: Մյուս կողմից էլ, եթե անձը ժամանի Հայաստան, նա պետք է որոշակի տուգանք վճարի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել