Քննարկվել են ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքները

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և առաջիկա քայլերի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից և սեղմ ժամկետում ներկայացնել հաշվետվություն:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել