Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները

Հոկտեմբերի 14-ին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին:

Օմբուդսմենը պարոն Էնբերգի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:

Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար պարոն Էնբերգը  պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի և նրա աշխատակազմի հետ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության և Օմբուդսմենի գրասենյակի միջև կառուցողական և  համագործակցային հարաբերությունները:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն նաև հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:

Օմբուդսմենը և Դեսպանը  քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ու Դեսպան Ռաչինսկին բարձր են գնահատել Օմբուդսմենի գրասենյակի և Լեհաստանի դեսպանության միջև ձևավորված սերտ և բարեկամական համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել