ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատանքի ընդունելություն է անցկացվում: Այս մասին նաև ազդարարում է քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքը, որը գործում է երեկվանից:
Համաձայն հայտարարության` հիմնարկում աշխատանքի ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր.
Անցել են պարտադիր զինվորական ծառայություն` (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),
Տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները
Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):
Իրավաբան.net-ը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները: Լուսանկարներն արվել են այս տարվա մայիս ամսին, երբ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` մոտ 400 դատապարտյալների համար նախատեսված առաջին մասնաշենք: