ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Գոյունյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր Դատախազության պաշտոնական էջից:
Քրիստոֆ Բիերվիրթը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քաղաքացի Լոկման Ալիի Հասիին՝ սահմանի ապօրինի հատման համար առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին Գլխավոր դատախազության որոշման համար, կարևորելով այս հարցի շուրջ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու Գլխավոր դատախազության պատրաստակամությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբյանը նշել է, որ Հայաստանն առավել քան լավ է պատկերացնում փախստականի կարգավիճակի նրբությունները: <<Ցավոք նման երևույթները շարունակվում են նաև այսօր: 21-րդ դարում միջազգային հանրությունը դեռևս ականատես է լինում տեղահանումների ու ազգային արժեքների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների, որի վառ օրինակն էր Սիրիայում հայկական Դեր-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը>>,- նշել է Է. Բաբայանը, հավելելով, որ ՀՀ դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում օրինական և անաչառ լուծում տալ փախստակկների հետ առընչվող խնդիրներին:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նշել է, որ փախստականների խնդրներն արագ կարգավորելու ՀՀ պետական մարմինների աշխատանքին իրենք արդեն իսկ ծանոթ են՝ Ադրբեջանից Հայաստան եկած և այստեղ հատատված ընտանիքի օրինակով, ինչը չի կարելի ասել հարևան պետության մասին, քանի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած հայաստանցի ընտանիքն արդեն չորս տարի է Ադրբեջանում կալանքի տակ է պահվում:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ դատախազությունն այսուհետ ևս պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ փախստականների իրավունքները պաշտպանելու գործում:
Լուսանկարը՝ genproc.am-ի: