ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստում ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 37 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երեք ժամվա ընթացքում եւս քվորում չէր ապահովվել, քանի որ պատգամավորների թիվն ավելացել էր մեկով:
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստը չի կայանում քվորումի բացակայության պատճառով: