Անհրաժեշտ է քրեական գործով իրավաբան

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչությունը պայմանագրային հիմունքներով կարճաժամկետ համագործակցության նպատակով փնտրում է քրեական իրավունքի ոլորտում մասնագիտացած հմուտ իրավաբանի, ով կունենա ստորև նշված որակավորումները և կհամապատասխանի հետևյալ պահանջներին՝
– իրավագիտության մագիստրոսի աստիճան,
– աշխատանքային փորձ իրավունքի բնագավառում հետազոտությունների կատարման և դրամաշնորհային հայտ գրելու ոլորտում,
– հաղորդակցման հմտություններ,
– դրամաշնորհային հայտ գրելու հմտություններ,
– հաշվետվություններ կազմելու հմտություններ,
– հայերեն և անգլերեն լեզվի գերազանց իմացություն:

Աշխատանքն իրենից ենթադրում է հետևյալ գործառույթները.
• կատարել վերլուծություններ և տրամադրել խորհրդատվություն Հայաստանի իրավական համակարգի, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև դատավարական գործընթացների վերաբերյալ,
• Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրենի հանձնարարությամբ կատարել ուսումնասիրություններ,
• կազմակերպել և անցկացնել հանդիպումներ հնարավոր դոնորների և գործընկերների հետ դրամաշնորհային հայտեր մշակելու նպատակով,
• մշակել և ներկայացնել դրամաշնորհային հայտեր,
• օգնել դասընթացների և սեմինարների կազմակերպման հարցում,
• Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրենի հանձնարարությամբ իրականացնել այլ ծրագրեր:

Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 15, 2014թ.:

Մանրամասները՝ ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել