Դրական և ոչ դրական եզրակացություններ օրենքի նախագծերին. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Սեպտեմբերի 25-ին ՀՀ  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո շրջանառությունից հանվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է կանխել 2012 թ. դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով առաջարկվող լրացումների բացասական ազդեցությունը ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում:

Հանձնաժողովի անդամների կողմից ոչ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ  ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծը ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել