Հայաստանում ՌԴ դեսպանատան պարզաբանումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բացատրություն է տարածել ՌԴ-ում ընդունված երկքաղաքացիության մասին օրենքի վերաբերյալ: 2014թ. օգոստոսի 4-ի թիվ 142-ԴՕ պարտավորեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին երկրորդ (օտարերկրյա) քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհապաղ տեղեկացնել ՌԴ միգրացիոն ծառայություններին՝ անձամբ կամ փոստով, Ռուսաստանի Դաշնության տարածքում, այլ ոչ թե Հայաստանի:

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և ՌԴ ԴՄԾ-ը Հայաստանում ծանուցումներ չեն ընդունում ու չեն դիտարկում:

Այն ՌԴ քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն և մշտական բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, երկքաղաքացիության մասին պարտավոր չեն տեղեկացնել մինչև Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել