Փոխըմբռնման հուշագիր՝ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով

ՀՀ տարածքային կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:

Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը եւ Իջեւանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ախուրյանի, Սառնաղբյուրի, Պեմզաշենի համայնքների, Վարդենիսի “Պարտեզ” բարեգործական հիմնադրամի ղեկավարները:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը կարեւոր համարեց թե փաստաթղթի բովանդակությունը, եւ թե համագործակցության ձեւաչափը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը նշեց, որ ծրագրերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության եւ ծառայություն մատուցող մարմինների կողմից նախանշված առաջնահերթությունները:

Հուշագրով ընդհանուր առմամբ 100 հազար եվրոյի դրամաշնորհային միջոցներ կհատկացվեն՝ համայնքային տասը ենթածրագրերի համար, որոնք կդառնան Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ֆինանսավորվող “Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք” ծրագրի բաղկացուցիչ մասը: Ենթածրագրերն ուղղված են լինելու սոցիալապես խոցելի խմբերի եւ միգրանտ ընտանիքների աջակցությանը, երեխաների զարգացմանն ու կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավմանը:

Մանրամասները՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել