Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հինգերորդ Գումարման Վեցերորդ Նստաշրջանի Նիստերի Առաջին Որոշումները

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2014 թվականի սեպտեմբերի 08 -11-ի չորսօրյա նիստերն այսօր մեկնարկել են:

Քննարկումների արդյունքում արդեն իսկ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին»: Այս օրենսդրական նախաձեռնությունների թվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ նաաձեռնություններ: 

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել