ՃՏՊ միջպետական Մ-4 ավտոճանապարհին

Սեպտեմբերի 7-ին, ժամը 1857-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Շորժա ավտոճանապարհին` թերակղզու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածում (74-րդ կմ) «Մերսեդես» մակնիշի 01 AD 707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և հայտնվել լճի ափին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա. Մ.-ը (ծնվ. 1983թ.) տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները կանխել են գազի արտահոսքը, ավտոմեքենան դուրս բերել լճից և ուղևոր Գ. Ա.-ին (ծնվ. 1980թ.) տեղափոխել Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել