Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:  ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 125 հարց, միջազգային 23 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում: 

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել