Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

Ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, արդարադատության նախարար Հ. Մանուկյանը, գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանը և ԱԱԾ պետի տեղակալ Ա. Հարությունյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը` շնորհավորելով տոնի կապակցությամբ ու ամփոփելով արված աշխատանքը:

ՀՀ Նախագահի որոշմամբ` ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Ղազարյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայության համար» մեդալով: Նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Կ. Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Ս. Սարգսյանի հրամանագրով` ՓԾ տնօրեն Ս. Ազարյանին շնորհվեց փ/ծ գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանին և պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանին` 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանը նույնպես կառավարության և իր անունից ջերմորեն շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին` մասնագիտական տոնի առթիվ: ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Մխիթարյանը: ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանին և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանին հանձնվեցին պատվոգրեր` վարչապետ Հ. Աբրահամյանի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարն իր խոսքում նշեց, որ ցանկացած պետական կառույցի և պաշտոնյայի գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է: ԱՆ կողմից Հ. Մանուկյանն ԱԻ նախարարին և փոխնախարար Դ. Կարապետյանին հանձնեց «Ներսես Շնորհալի» հուշամեդալներ:

Մանրամասները՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել